Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 20-07-2026

Առաջինը Նիկոլ Փաշինյանին կփոխեի. քաղաքացիները՝ Հայաստանում ցանկալի փոփոխությունների մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Եթե հնարավորություն լիներ մեկ բան փոխել Հայաստանում, քաղաքացիների մի մասը կփոխեր իշխանությանը, մյուսները՝ մարդկանց մտածելակերպը, իսկ արցախցիների համար առաջնայինը վերադարձն է հայրենիք։

Այս մասին Oragir.News-ի հարցման մասնակիցներն են ասել՝ պատասխանելով հարցին, թե ինչ կփոխեին Հայաստանում, եթե նման հնարավորություն ունենային։

Քաղաքացիների մի մասը համոզված էր, որ երկրում փոփոխության կարիք ունի գրեթե ամեն ինչ։

«Ամեն ինչ պետք է փոխել, անկեղծ ասած, ամեն ինչ»,- նշեց հարցվածներից մեկը։

Մյուսներն ընդգծում էին սոցիալական խնդիրները՝ բարձր վարկային բեռը, մարդկանց հոգեբանական վիճակն ու հասարակության մեջ տիրող լարվածությունը։

«Հայ ազգը լավ ապրի, վարկերի տոկոսները թեթևացնեն։ Մարդիկ մի քիչ բարի լինեն, ժպտերես լինեն։ Քաղաքականությամբ բոլորը զբաղված են, բայց մինչև խաղաղության հարցը չլուծվի, մինչև Արցախի հարցը չլուծվի, դժվար է ուրիշ բանի մասին խոսել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցների թվում կային նաև արցախցիներ, որոնք նշեցին, որ իրենց համար ամենակարևոր փոփոխությունը հայրենիք վերադառնալն է։

«Ես Արցախից եմ։ Մինչև մենք չվերադառնանք մեր հայրենիք, կարծում եմ՝ ուրիշ բարեփոխումների մասին խոսելը երկրորդական է»,- ասաց մի անցորդ։

Մեկ այլ քաղաքացի կարծում էր, որ առաջին հերթին պետք է փոխվեն ոչ թե օրենքները, այլ մարդիկ։ «Եթե կարողանայի, մարդկանց հոգեբանությունը կփոխեի։ Մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ»,- նշեց նա։

Կային նաև քաղաքացիներ, որոնք ասում էին, որ ներկայում իրենց համար ամեն ինչ ընդունելի է, սակայն մյուսներին անհանգստացնում էր հասարակության մեջ տարածված անտարբերությունը։

«Ինձ ամենաշատն անհանգստացնում է մարդկանց անտարբերությունը միմյանց նկատմամբ։ Ամեն մեկը փորձում է պատասխանատվությունը մյուսի վրա գցել, իսկ հետո դժգոհում է»,- ասաց հարցվածներից մեկը։

Հարցման մասնակիցների մի մասն էլ կարծում էր, որ փոփոխությունը պետք է սկսել իշխանությունից։

«Եթե հնարավորություն ունենայի, առաջինը Նիկոլ Փաշինյանին կփոխեի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Միաժամանակ հնչեցին նաև հակառակ կարծիքներ։ Որոշ քաղաքացիներ նշեցին, որ երկիրը, իրենց գնահատմամբ, շարժվում է դեպի դրական փոփոխություններ։

«Դեպի լավն է գնում։ Միանգամից փոխելու բան չեմ տեսնում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում