Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտի մասին՝ ամփոփելով երկամյա աշխատանքի արդյունքները։
Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանական կառավարության արդեն նախկին ղեկավարն ընդգծել է, որ իրականացված բարեփոխումների ու հետևողական քայլերի շնորհիվ Միացյալ Թագավորությունն այժմ ան համեմատ ավելի ուժեղ ու կայուն է, քան առաջ, երբ ինքը ստանձնում էր երկրի ղեկավարումը։
Իր հրաժեշտի խոսքում Սթարմերը նշել է, որ հեռանում է արժանապատվորեն, ժպիտով և իր թիմի արձանագրած ձեռքբերումների համար խորը հպարտության զգացումով։
Այս պաշտոնական հայտարարությունը հաջորդում է Լեյբորիստական կուսակցությունում տեղի ունեցած ղեկավարության փոփոխությանը, որտեղ նոր առաջնորդ է ընտրվել Էնդի Բըրնհեմը, ով էլ ստանձնում է երկրի վարչապետի պաշտոնը՝ եզրափակելով Սթարմերի կառավարման փուլը բրիտանական քաղաքական պատմության մեջ։