copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 18:53 19-07-2026

Գերմանիայում դատարանի առաջ կկանգնի նեոնացիստը, որը նմանակում է Հիտլերին

Մյունստերում դատարանի առաջ պետք է կանգնի 58-ամյա նիդեռլանդացի նեոնացիստ Շտեֆան Վեյկամպը, որը հայտնի է Ադոլֆ Հիտլերին արտաքին նմանությամբ։ Bild-ի տեղեկությամ, դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել ատելություն հրահրելու համար՝ հարցազրույցից հետո, որը նա վերջերս տվել էր Մյունստերի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ անցկացված ցույցի ժամանակ։

Հարցազրույցում Վեյկամպը բացահայտ գովաբանում էր Հիտլերին։ Մասնավորապես, նա ասել է, որ «իր սերը Գերմանիայի հանդեպ կոչվում է Ադոլֆ Հիտլեր», ինչպես նաև նացիստական բռնապետին անվանել է «աշխարհի հրաշալիք» և «հանճար»։

Մեղադրանքի վարկածով, նման հայտարարությունները պաշտպանված չեն խոսքի ազատությամբ և ընկնում են Գերմանիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի տակ՝ նացիստական ռեժիմի հավանություն, փառաբանում կամ արդարացում այնպիսի ձևով, որը խախտում է հասարակական կարգը և նվաստացնում զոհերի արժանապատվությունը։

Վեյկամպը վաղուց հայտնի է աջարմատական միջավայրում․ նա մասնակցել է Գերմանիայում նեոնացիստական ակցիաների և կապված է եղել այժմ լուծարված Die Rechte («Աջերը») կուսակցության հետ։ Եթե նա չներկայանա նիստին, դատարանը կարող է որոշում կայացնել հեռակա կարգով կամ ձերբակալման օրդեր տալ։ Դատական քննությունը նշանակված է հուլիսի 24-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում