copy image url
Արտաքին 1 օր առաջ - 14:55 19-07-2026

ԱՄԷ-ն Իրանին և ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու կոչ է արել

ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու կոչ է արել։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են Էմիրությունների ԱԳՆ-ում:

«ԱՄԷ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները, ինչպես նաև ընդգծել է Հորմուզի նեղուցով անվտանգ և անխափան նավագնացության ապահովման կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների, աղազերծման կայանների, էներգետիկ օբյեկտների, տրանսպորտային հանգույցների և բնակելի թաղամասերի հրետակոծությունները միջազգային իրավունքի սահմանված սկզբունքների ու դրույթների կոպիտ և լուրջ խախտում են և որևէ հանգամանքում չեն կարող ընդունվել կամ արդարացվել:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի