copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:43 15-07-2026

Հայտնի է, թե երբ կավարտվեն Կեչառիսի որմնանկարների վերականգնման աշխատանքները

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարների ամրակայման աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների ընթացքը մշտադիտարկելու նպատակով նախարարության աշխատակիցներն այցելել են վանական համալիր։



Նշվում է, որ Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագիծը մշակվել և սահմանված կարգով ներկայացվել է նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը։ Նախագծի հեղինակն է որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանը։ Գարատեսչությունն իրականացվող աշխատանքը լավ է որակել։

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ինչպես որմնանկարների, այնպես էլ Կեչառիս վանական համալիրում իրականացվող հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների բարեգործական աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները