copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 20:07 14-07-2026

Բեռլինի պատը հիմնահատակ քանդեցին, իսկ Կիրանցում խաղաղության խորհրդանիշ հռչակված պատ են սարքել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թշնամանքի ու հակամարտության խորհրդանիշ համարվող Բեռլինի պատը հիմնահատակ քանդեցին, իսկ Կիրանցում խաղաղության խորհրդանիշ հռչակված մեծ, երկար պատ են սարքել։

Սահմանամերձ Բաղանիսում նորակառույց մանկապարտեզը պաշտպանող, դեմ-դիմաց գտնվող Ղազախի շրջանի Ղուշչի-Այրումի հենակետերից գնդակոծություններին, հրետակոծություններին դիմագրավող մեծ, երկար պատ են սարքել։

Գյուղերում փողոցները վարկերով, պարտքով տուֆապատում են, երբ Հայաստանի խաղաղություն ու անվտանգություն միայն խոսքերով գոյություն ունի, փաստացի դրանք չկան, պարզապես տևական հրադադար է։ Դա նման է այն բանին, երբ տան պատերը ներկում են, իսկ տանիքը բաց է։

Պարզ բան եմ ասում, սակայն իշխանական քարոզչությունից մթագնած ուղեղները պարզ բաներն էլ չեն հասկանում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում