Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:00 14-07-2026

Փաշինյանը հարցերի պատասխանները չունի, դրա համար է դատի տալիս. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Վերջին շրջանում քաղաքական դաշտում հաճախ են քննարկվում իշխանության և նրա քննադատների հարաբերությունները, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող դատական գործընթացները։ Քննադատների մի մասը պնդում է, որ իրենց նկատմամբ կիրառվող իրավական քայլերը պայմանավորված են քաղաքական դիրքորոշմամբ, մինչդեռ իշխանությունը դրանք ներկայացնում է որպես իրավական գործընթացներ։

Oragir.News-ը այս թեմայով հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը, թե ինչո՞վ են պայմանավորված Նիկոլ Փաշինյանի քննադատների և ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող դատական գործընթացները։

Հարցված քաղաքացիների մի մասը կարծում է, որ նման քայլերի նպատակը իշխանության վերահսկողության ամրապնդումն է։

«Եթե թույլ տաս, որ քեզ ինչ-որ մեկը հոշոտի, կասկած չունենաս՝ քեզ անպայման կհոշոտի։ Դա մեր ժողովրդին է վերաբերում։ Որպեսզի ինքը մենակ ղեկավարի բոլորին»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ դժգոհ է գործող իշխանությունից, սակայն չի ցանկանում հրապարակային արտահայտվել՝ հնարավոր հետևանքներից խուսափելու համար։

«Ես դժգոհ եմ կառավարությունից, իշխանությունից, բայց որ խոսեմ՝ ավելի շատ բաներ կասեմ։ Մենք էլ չենք ուզում ընկնենք, ինչպես ասում են, խուցը»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ, իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

«Պարոն Փաշինյանը սպառվել է իր սուտ ասելով։ Ժամանակն է, որ ինքը իր ձեռքով գրի դիմումը ու հրաժարական տա։ Ստերին էլ վերջ կա»,- նշեց նա։

Միաժամանակ հարցված քաղաքացիներից ոմանք պաշտպանեցին վարչապետին՝ նշելով, որ նրա հասցեին քննադատությունները պետք է դադարեցվեն։

«Փաշինյանին հանգիստ թողեք։ Ես Փաշինյանի կողմնակիցն եմ։ 30 տարի Հայաստանը Փաշինյանի նման ղեկավար չի ունեցել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուս քաղաքացիները կարծիք հայտնեցին, որ քաղաքական համակարգում քննադատությունն ու տարբեր տեսակետները բնական են։

«Քաղաքականությունում մարդիկ կարող են գոհ և դժգոհ լինել, իրենց կարծիքը արտահայտել։ Բոլորին բանտերը լցնելը նորմալ չէ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում