Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 20:00 07-07-2026

Եվրաինտեգրացիա իրականում տեղի չի ունենում, սա եվրաիմիտացիա է. Տիգրան Խզմալյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Փաշինյանը ռուսների հետ միանգամայն անկեղծ է, իսկ Եվրոպայի և սեփական ժողովրդի հետ՝ ոչ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։

Խզմալյանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը չի փոխվելու, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից հանվել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դրույթը։

«Ես դա անվանում եմ «եվրաիմիտացիա»․ իրական եվրաինտեգրում չի իրականացվում։ Եվրոպան քայլեր է անում Հայաստանի ուղղությամբ, սակայն Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում այն քաղաքականությունը, որը կհանգեցնի Եվրամիությանն ինտեգրմանը»,- ասաց նա։

Խզմալյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները շարունակում են մնալ ռուսական ազդեցության ներքո, ինչի հետևանքով եվրոպական կապիտալը չի կարողանում մուտք գործել այդ ոլորտներ։

Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու գործընթացին՝ նա հիշեցրեց, որ Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ ընդունված՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, ըստ նրա, արդեն 16 ամիս է՝ չի իրականացվում։

«Դա միակ լուրջ քայլն էր, որն ընդունվել է Հայաստանում, սակայն այն չի կատարվում և, իմ կարծիքով, այս իշխանության օրոք չի իրականացվի, եթե չլինեն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ»,- նշեց Խզմալյանը։

Նա նաև անդրադարձավ Եվրամիության կողմից Հայաստանի համար հայտարարված նոր տնտեսական արտոնություններին՝ նշելով, որ դրանք աննախադեպ են։

«Սովորաբար նման արտոնություններ տրամադրվում են անդամ կամ ասոցիացված պետություններին, մինչդեռ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ»,- ասաց նա։

Խզմալյանի խոսքով՝ միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնել է Ռուսաստան և վերահաստատել ԵԱՏՄ-ին Հայաստանի հավատարմությունը։


Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել