Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:05 06-07-2026

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։

Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։

Ամենից շատ դիտված