Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ բնակավայր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ավտոմեքենայում եղել են 4 հոգով, բարեբախտաբար 3-ը չեն տուժել, իսկ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Մանրամասները՝
սզբնաղբյուրում: