copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:47 30-06-2026

Որ դեպքում արտահանողները կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմից. Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և մի շարք գործընկեր երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագրերը կարևոր հնարավորություն են ստեղծում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու և արտահանողների ծախսերը նվազեցնելու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Մասնավորապես, այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր տվյալ երկրի հետ, հայկական ծագման ապրանքների արտահանման ժամանակ, սահմանված պահանջների պահպանման և ապրանքի ծագումը հավաստող համապատասխան փաստաթղթի՝ ծագման սերտիֆիկատի առկայության պարագայում, արտահանողները կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմից։

Սա նշանակում է, որ ներմուծող երկրում մաքսային ձևակերպումների ընթացքում համապատասխան ապրանքների նկատմամբ մաքսատուրք չի գանձվում՝ գործող ազատ առևտրի համաձայնագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում։

Նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես ուսումնասիրել իրենց ապրանքատեսակների նկատմամբ կիրառելի պայմանները, այդ թվում՝ ծագման կանոնները, անհրաժեշտ փաստաթղթերը և ներմուծող երկրի մաքսային ընթացակարգերը։

Ծագման սերտիֆիկատի պատշաճ ձևակերպումը կարևոր նախապայման է ազատ առևտրի համաձայնագրերով նախատեսված արտոնություններից օգտվելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատանքները հայկական արտադրանքի արտահանման խթանման, շուկաների դիվերսիֆիկացման և արտահանողների համար առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին առավել ակտիվորեն օգտվել Հայաստանի Հանրապետության գործող առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից՝ նպաստելով հայկական ապրանքների միջազգային շուկաներում ներկայացվածության ընդլայնմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում