Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 17:45 29-06-2026

Կարևոր չէ՝ ով կճանաչի Ցեղասպանությունը, կարևոր է՝ մենք չուրանանք. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը տարբեր արձագանքներ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Մինչ ոմանք այս քայլը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ կարևոր որոշում են համարում, մյուսները համոզված են, որ այն պայմանավորված է բացառապես քաղաքական շահերով։ Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները գնահատում Իսրայելի որոշումը։

Հարցված քաղաքացիների մի մասը դրական է գնահատել Իսրայելի որոշումը՝ ընդգծելով, որ երկար տարիներ սպասել են նման քայլին։

«Իհարկե, շատ ուրախ եմ։ Ես միշտ սպասում էի, որ Իսրայելը գոնե ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Միևնույն ժամանակ, քաղաքացիների մի մասն ընդգծեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ շարժառիթներով է Իսրայելն ընդունել այդ որոշումը։

«Պետք է հասկանալ՝ ինչու է հիմա ճանաչել։ Հարցն այն չէ՝ ուրախ ենք, թե ոչ, այլ այն, թե ինչ նպատակ է հետապնդում այս քայլը»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Որոշ հարցվածներ համոզված էին, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործում է Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։

«Իսրայելը սա օգտագործում է որպես հաղթաթուղթ Թուրքիայի դեմ։ Եթե այդպես է, ավելի լավ է ընդհանրապես չճանաչեր»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ վստահություն հայտնեցին, որ ճանաչումն, այնուամենայնիվ, կարևոր է՝ անկախ դրա դրդապատճառներից։

«Ճանաչումն ինքնին լավ բան է։ Անշուշտ պետք է ուրախանալ, որովհետև Հայոց ցեղասպանությունը եղել է, և այն պետք է ճանաչվի»,- նշեց մեկ այլ հարցված։

Մի շարք քաղաքացիներ էլ շեշտեցին, որ առավել կարևոր է հայ ժողովրդի սեփական վերաբերմունքը պատմական հիշողության նկատմամբ։

«Կարևոր չէ, թե ով կճանաչի։ Ամենակարևորն այն է, որ մենք ինքներս չուրանանք մեր պատմությունը։ Եթե մենք ինքներս քայլեր չանենք, ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պայքարի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցների շրջանում եղան նաև այնպիսիք, ովքեր հրաժարվեցին հստակ գնահատական տալ՝ նշելով, որ բավարար տեղեկացված չեն թեմայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում