copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:19 28-06-2026

Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հայտնի չէ, Ռուսաստանը Հայաստանից պահանջում է այդ հարցում հստակ կողմնորոշվել, Եվրամիությունում էլ աղքատ, կոռումպացված Հայաստանին չեն սպասում, սակայն Ռուսաստանի դեմ քայլերը խրախուսում են։

Հայաստանի տնտեսական զարգացման մոդելն այպես էլ չընդունվեց ու չկիրառվեց, Երևանում շինարարական բումի առաջիկա անկումը, Ռուսաստան գյուղմթերքների, կոնյակի արտահանման արգելքը, Ռուսաստանից դրամական փոխանցումների անկումը կարող են տնտեսության մեջ ճգնաժամ առաջացնել։

Մանավանդ, որ Հայաստանի բանկերը գերշահույթներ ստանալով` մեծ առումով Հայաստանի իրական տնտեսությունը, դրա զարգացումը չեն ֆինանսավորում։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ալիևն առաջիկայում նոր զիջումներ անելու պահանջ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին:

Այս ամենից հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով։

Հետո էլ ընդդիմադիրների նոր խմբի կձերբակալեն, մինչև հանրությանն ապակողմնորոշելու համար նոր թեմաներ գտնեն։ Իսկ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի