Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 15:02 28-06-2026

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․

Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ շաբաթ էր․ Ադրբեջանի զավթողական ծրագրերը բացահայտող նյութի պակաս չկար։ Միևնույն ժամանակ հայ լրագրողների համառությունը գոնե կես արձագանք պոկել ՀՀ իշխանություններից այս զավթողական ծրագրերի մասին, ոչ միայն ֆիասկո կրեց, այլ ունեցավ ինձ համար սպասելի արդյունքը․ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, շարունակեց «նորմալ» համարել նման ծրագրերը՝ բարդելով մեղքը հայկական ընդդիմության և հայ հանրության վրա։

Ես հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մեկնաբանում եմ աբսուրդը, անտրամաբանությունը, մի անգամ նույնիսկ հումոր արեցի, որ Փաշինյանին մեկնաբանելիս՝ մի ասելիք ունեմ՝ հայտնի կարգին հաղորդման sketch-ից․ երբ հարցնում են ինչու այսպես ասեց՝ հօգուտ Ադրբեջանի, ուզում եմ ասել՝ «մուտիտ է անում»։

Դրա հետ մեկտեղ հասկացա, որ մեզ ուղղակի ծաղրում են միասին՝ իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ։ Վերցրել են ամենակարևոր ու սիրուն բառերից մեկը ու մեզ ծաղրում են՝ ասելով՝ գիտեք կլինեն օկուպացված տարածքներ, կլինեն չպատժված ցեղասպանական գործողություններ Արցախի հետ կապված, կլինեն պատերազմական հանցագործություններ՝ ամենադաժան դրսևորումներով, կլինի բռնի տեղահանություն, կլինեն հայ գերիների Բաքվի բանտերում, կլինեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվող անթաքույց զավթողական ծրագրերը, բայց այդ ամենի անունը կդնենք «խաղաղություն», ու ով Հայաստանում ասի՝ «հոպ, էս ի՞նչ եք անում», կասեն՝ «վայ, տեսեք խաղաղություն չի ուզում»։

Մինչդեռ խոսքը իհարկե խաղաղության կամ դրա հնարավորության մասին չէ, խոսքը ասել՝ «հոպ էս ինչ եք անում», այն տրագիկոմեդիա ներկայացման մասին է, որ տևական ժամանակ Ալիևն ու Փաշինյանը բեմադրում են ձեռք ձեռքի տված։ Ամեն անգամ, երբ հայ հանրությունը խոսում է իր իրավունքից, խոսում է խնդիրներից, ասում են՝ սուս արա, մի խոսա, փոխարենը Ադրբեջանը կխոսի իր գոյություն չունեցող իրավունքից, իր պահանջները կթափահարի մեր քթի տակ, իսկ մեզ ասում են՝ մտի սեղանի տակ, ձևացրու՝ խաղաղություն է։

Ես իմ ողջ էությամբ չեմ ընդունում տգիտությունը, աչքակապությունը, ես սարսափում եմ այն մտքից, որ այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու։ Ես պայքարում եմ հենց այդ վտանգավոր ինքնախաբեության դեմ։ Վստահորեն ոչ միայն ես, այլ շատերը։ Մենք հենց իրական խաղաղության ձգտողներն ենք, մենք հենց տրամաբանության ու բարոյականության համար պայքարողներն ենք։ Մենք պայքարում ենք նրա համար, որ հայ հանրությանը չտանեն մոլորության, նորմալ չդարձնեն ամենաաբսուրդային մտքերը։

Ես պարզ տեսնում եմ, թե ինչպես է մղվում պայքար հենց մեր ուղեղի համար կամ դրա դեմ, ինչպես են մեզ փորձում խաբել, որ խնդիրը Արցախից էր կամ մեզանից էր, ինչպես են ջնջում իրենց կյանքը հայրենիքի համար տված տղաների զոհողությունն ու հիշողությունը։ Իրենց թվում է, որ ջնջելու են Արցախը այդպես։ Բայց դա չի ստացվելու, թեկուզ հենց այն պատճառով, որ Ալիևի աչքը Հայաստանի վրա է։ Ինքը իր զավթողական ծրագրերից չի հրաժարվելու, անսահման ագահ է դրա համար։ Մնում է մենք խելքի գանք ու միասնական ջանքերով հնարավորինս շուտ հեռացնենք այն իշխանությանը, որի միակ ֆունկցիան Ադրբեջանի փաստաբանի դերն է։ Ես կարծում եմ հունիսի 7-ի ընտրությունը ցույց տվեց, որ հայ հանրության մեծ մասը հոգնել է ինտելեկտուալ և մտավոր ծաղրանքից, որը մեր հանդեպ կիրառում է Փաշինյան–Ալիև զույգը...

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները