Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 14:09 28-06-2026

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իրաք

Սպասվում է, որ Իրաք այցի շրջանակում Սեյեդ Աբբաս Արաղչին Իրաքի բարձր պաշտոնյաների հետ կարծիքներ կփոխանակի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։

Հաղորդվում է նաև, որ այցի օրակարգում ներառված են Իրաքի համապատասխան կառույցների հետ համակարգման հարցեր՝ կապված Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության կազմակերպման հետ։

Նա այցելել է Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող այն վայրը, որտեղ սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, և հարգանքի տուրք է մատուցել «Դիմադրության» երկու զոհված ներկայացուցիչների հիշատակին

Ամենից շատ դիտված