ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը:
«Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ», - NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի նախաձեռնությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում։