Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 26-06-2026

Ռուբեն Ռուբինյանը Գալուստ Սահակյանին չի հասնի, բայց Ալեն Սիմոնյանից լավը կլինի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- հայտարարել է Փաշինյանը։ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով՝ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ լավ նախագահ կլինի՞»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ռուբեն Ռուբինյանը պատրաստ չէ ԱԺ նախագահ լինելու համար, իսկ մյուսներն ասացին, որ նա բավականաչափ կրթված է։

«Բերանս չբացեմ, ես տանել չեմ կարողանում իրեն ու իրենց»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռուբինյանը համապատասխան մակարդակ չունի ԱԺ նախագահ լինելու համար։ «Չի լինի։ Նախ՝ համապատասխան մակարդակ չունի, երկրորդ՝ շուտ-շուտ բռնկվում է։ Ինքը էն մարդը չի, էլի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Ռուբեն Ռուբինյանը Ալեն Սիմոնյանից ավելի լավ ԱԺ նախագահ կլինի։ «Այո՛, երիտասարդ տղա է, կրթված, բարեհամբույր, Ալեն Սիմոնյանից ավելի լավը, բայց Գալուստ Սահակյանին չի հասնի»,- ասաց նա։

«Ոչ, ոչ, նրանցից պետք է պրծնել։ Հերիք չէ ՝այս օրն ենք ընկել, հիմա էլ մի հատ շարունակենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում