Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 25-06-2026

Սովորել եմ Ամիրյան անվանը, Պապ թագավորին տարօրինակ եմ վերաբերում. հարցում

Երևանի ավագանին հունիսի 23-ի նիստում ընդունել է որոշում՝ մայրաքաղաքի Ամիրյան փողոցը վերանվանելու և այն Պապ թագավորի անունով կոչելու վերաբերյալ։
Այս որոշումը հանրության շրջանում տարբեր արձագանքների է արժանացել։

Oragir.News-ը թեմայի շուրջ հարցում է իրականացրել՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը նախաձեռնության նկատմամբ։

Հարցվածների մի մասը դրական է գնահատում անվանափոխության որոշումը՝ նշելով, որ պատմական արդարության տեսանկյունից այն տեղին քայլ է։ Որոշ քաղաքացիներ ընդգծում են, որ Ամիրյանի անվան շուրջ առկա պատմական հակասությունները նման որոշումը դարձնում են հիմնավորված։

«Ասում են՝ Ամիրյանը հայտնի մարդկանց գլխատումների հետ է կապվել, եթե դա այդպես է, ուրեմն ճիշտ որոշում է»,- նշում է քաղաքացիներից մեկը։

Միևնույն ժամանակ, կան նաև քաղաքացիներ, ովքեր դեմ են փոփոխությանը՝ շեշտելով, որ տարիներ շարունակ սովորել են փողոցի ներկայիս անվանը, և վերանվանումը գործնական նշանակություն չունի։

«Ինչի՞ համար փոխել, միևնույն է՝ բոլորս Ամիրյան ենք ասելու, արդեն այդպես ենք սովորել»,- ասում է հարցվածներից մեկը։

Քաղաքացիների մի մասն էլ կարծիք է հայտնել, որ եթե խոսքը թագավորների անուններով փողոցներ կոչելու մասին է, ապա կարելի էր ընտրել նաև հայոց պատմության այլ կարևոր դեմքերի անուններ, օրինակ՝ Տիգրան Մեծի կամ Տրդատ թագավորի։

Թեմայի վերաբերյալ ամբողջական հարցումը՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում