Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 19:12 24-06-2026

Վարչապետ ես, կանգնի՛ր, ասա՝ ուր պիտի արտահանեմ կարտոֆիլն ու բազուկը․ ֆերմեր

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանը հրապարակային հարց է ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հստակ ասել, թե ստեղծված պայմաններում հայկական գյուղմթերքն ի՞նչ շուկաներում պետք է իրացվի։

Ֆերմերի խոսքով՝ խոսել «այլ շուկաներ գտնելու» մասին հեշտ է, բայց իրականում արտահանումը բախվում է լուրջ խնդիրների, և այլ շուկաներում հայկական արտադրանքը պարզապես մրցունակ չէ։ Ավագյանը չի կիսում այն տեսակետը, թե հնարավոր է արագորեն նոր շուկաներ գտնել և առանց մեծ կորուստների շարունակել արտահանումը։

Նրա համոզմամբ՝ նման հայտարարությունները կտրված են իրականությունից, քանի որ գյուղմթերքի արտահանման հարցում առանցքային խոչընդոտներից մեկը լոգիստիկան է։ Բարձր ծախսերը, ըստ ֆերմերի, հայկական կարտոֆիլն ու բազուկը դարձնում են ոչ մրցունակ, իսկ գյուղացին մնում է անորոշության ու ֆինանսական կորուստների առաջ։

«Վարչապետ ես, կանգնի՛ր, ասա՝ ուր պիտի արտահանեմ կարտոֆիլն ու բազուկը»,- Oragir.News-ի հետ զրույցում հարցադրում է անում Տիգրան Ավագյանը՝ ակնարկելով, որ կառավարությունը պետք է ոչ թե ընդհանրական կոչերով հանդես գա, այլ հստակ ներկայացնի՝ ո՞ր շուկաների հետ պիտի աշխատի գյուղացին, ի՞նչ մեխանիզմներով և ի՞նչ պայմաններով։

Ֆերմերի խոսքով՝ խնդիրը միայն բերքը վաճառելու կամ արտահանելու ցանկությունը չէ։ Խնդիրն այն է, որ նոր շուկաներ մտնելը պահանջում է մրցունակ գին, կայուն լոգիստիկ շղթա և պետական հստակ աջակցություն, իսկ այս ամենի բացակայության պայմաններում գյուղացին մնում է միայնակ իր խնդիրների հետ։

Նրա համոզմամբ՝ եթե պետությունը խոսում է նոր շուկաների մասին, ապա պարտավոր է նաև ներկայացնել այդ ճանապարհային քարտեզը՝ առանց գյուղացուն հերթական անգամ մենակ թողնելու անորոշության մեջ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի