copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 18:56 24-06-2026

Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Բաքվի արձագանքը հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերին

Բաքվից արձագանքել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխաններին, որոնք հունիսի 23-ին հրապարակվել են խորհրդարանի կայքում՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։

Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հարցերը վերաբերում են ԼՂ տեղահանված հայերին, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայ կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և մարդու իրավունքներին Ադրբեջանում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարում է, թե այդ հայտարարություններն «անհիմն են և օրինակ են այն կողմնակալ մոտեցման, որը ֆրանսիական կողմը վաղուց ցուցաբերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ»։

Հաջիզադեն ընդգծել է, որ վերը նշվածից բացի, Ֆրանսիան, որը հայտնի է քաղաքական գործիչների շրջանում կոռուպցիայի, ոստիկանական բռնության, ցուցարարների բռնի ցրման, լրագրողների նկատմամբ ճնշման, միգրանտների իրավունքների խախտումների և կրոնական խտրականության բազմաթիվ դեպքերով, փորձում է Ադրբեջանին մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսություններ կարդալ։

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխանները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Փարիզը շարունակում է պայքարել տարածաշրջանի իրականությունը ընդունելու համար և Հարավային Կովկասում խաղաղություն խթանելու փոխարեն շարունակում է հետապնդել հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումներ։ Սա լուրջ հարված է հասցնում ինչպես Ֆրանսիայի հեղինակությանը տարածաշրջանում, այնպես էլ նրա՝ որպես հուսալի գործընկերոջ, կերպարին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում