copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:28 24-06-2026

Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել  Տանձուտ գյուղում․ միայն 1 ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով մոտ 50 մլն դրամի վնաս է կրել նաև Տանձուտ գյուղի բնակիչ Արտակ Հերիքյանը։ Գրեթե ամբողջությամբ ավերել է նրան պատկանող շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսությունը, որը, ականատեսների խոսքով, կարելի է ասել՝ հողին է հավասարվել։ Նա այդ տնտեսությունը հիմնել է տարբեր տեսակի վարկային միջոցներով ու հիմա ստացվում է, որ ոչ մի եկամուտ չի կարողանալու ստանալ։

Քամու հետևանքով վնասվել են ջերմոցի մետաղական կոնստրուկցիաները, հովացման համակարգերը, ծածկույթները, ինչպես նաև այնտեղ աճեցվող բույսերը։ Տնտեսության տարածքում ամենուր կարելի է տեսնել քամու պոկած և տարբեր ուղղություններով շպրտված մետաղական ու պոլիէթիլենային հատվածներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում