Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա, որի ժամանակ շուրջ 500 մարդ լողացել է Շպրե գետում, և մոտավորապես նույնքան քաղաքացի էլ հավաքվել է ափին՝ պաշտոնական իշխանություններից պահանջելով վերացնել գետի այս հատվածում լողալու 101-ամյա պատմական արգելքը, ընդ որում՝ ուշագրավ է, որ ակցիայի մասնակիցների ու լողորդների թվում եղել է նաև բեռլինցի հայտնի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն Կրախը:
Այս մասին հաղորդում է DW-ն՝ մանրամասնելով, որ մայրաքաղաքի սահմաններում Շպրե գետում լողալն արգելված է դեռևս 1925 թվականից՝ ջրի խիստ աղտոտվածության և առողջական մեծ ռիսկերի պատճառով:
Թեև վերջին տարիներին արձանագրվող անոմալ շոգ ամառների պատճառով քաղաքի կենտրոնում զովանալու գաղափարը բնակիչների համար դառնում է կենսական, Բեռլինի շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը կտրականապես մերժում է արգելքի չեղարկումը՝ շեշտելով, որ ջրի որակը, հատկապես ամպրոպներից հետո, կարող է կտրուկ վատթարանալ, ուստի սահմանափակումը փոփոխելու որևէ հիմք չկա։