Չինաստանում չափազանց մեծ տարածում են գտնում շների համար նախատեսված հատուկ նախադպրոցական մանկապարտեզները, որտեղ տերերն ամեն առավոտ թողնում են իրենց չորքոտանի բարեկամներին:
Կենդանիների ամենօրյա ռեժիմը ներառում է սոցիալականացման հատուկ դասընթացներ, տնական համեղ խորտիկների հյուրասիրություն, ֆիզիկական մարզումներ հատուկ վազքուղիների վրա և անգամ դասական երաժշտության կենդանի կատարումներ դաշնամուրով՝ նպատակ ունենալով նվազեցնել շների սթրեսն ու ապահովել նրանց բարձր տրամադրությունը:
Այս նախաձեռնության մասին հաղորդում է Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ մանկապարտեզը հիմնադիրը պատմել է, որ այս գաղափարն իր մոտ հղացել է այն բանից հետո, երբ իր 6-ամյա գոլդեն ռետրիվեր ցեղատեսակի շան մոտ տագնապային խանգարում է զարգացել, ինչն ուսումնասիրելիս նա ԱՄՆ-ում հանդիպել է շների խնամքի նմանատիպ կենտրոնների և հասկացել, որ շատ կենդանիներ պարզապես ճիշտ սոցիալականացման հնարավորություն չունեն. նշվում է նաև, որ սկզբում ընդամենը 10 շուն ունեցած մանկապարտեզն այսօր արդեն ընդլայնվել է՝ իր հարկի տակ ընդունելով շուրջ 200 շների։