copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 12:32 22-06-2026

Ղրիմում ամբողջությամբ դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բռնակցված Ղրիմի թերակղզու բենզալցակայաններում ամբողջությամբ դադարեցվել է վառելիքի ազատ վաճառքը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ ինչպես կանխիկ ու անկանխիկ վճարումներով, այնպես էլ հատուկ կտրոններով, ընդ որում՝ Մոսկվայի կողմից նշանակված իշխանությունների որոշմամբ՝ բենզինն ու դիզվառելիքն այսուհետ բացառիկ կարգով կվաճառվեն միայն այն պետական ​​մարմիններին ու կառույցներին, որոնք անմիջականորեն ապահովում են տարածաշրջանի կենսագործունեությունն ու անվտանգությունը:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ պարզաբանելով, որ Սևաստոպոլում վառելիքի մատակարարումները լրջորեն հետաձգվում են:

Վառելիքի ճգնաժամի հիմնական պատճառը Նովոռոսիա մայրուղու երթևեկության պարբերական խափանումներն են, որոնք հետևանք են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շարունակական հարձակումների, սակայն վառելիքի պակասն ու վաճառքի խիստ սահմանափակումները արդեն իսկ տարածվել են ոչ միայն Ղրիմում, այլև Ռուսաստանի Դաշնության առնվազն 33 այլ շրջաններում։

Ամենից շատ դիտված