Ֆիլմ 1 ամիս առաջ - 22:00 21-06-2026

Բնակարանային խարդախություններ․ միջնո՞րդ, թե՞ խաբեբա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բնակարանային խարդախության դեպքերն աճում են, իսկ քաղաքացիները հաճախ դառնում են դրանց զոհ՝ վստահելով սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարություններին կամ միջնորդների խոստումներին։ Շատերը գումար են փոխանցում նախքան պայմանագիր ստորագրելը՝ վախենալով կորցնել իրենց հավանած բնակարանը։

Զեղծարարներն այսօր վստահություն են ձեռք բերում սոցիալական հարթակներում. նրանք որևէ հայտնի անձի անունով կեղծ էջեր են բացում, շուկայականից շատ ցածր գնով տեղադրում բնակարանների գեղեցիկ լուսանկարներ և հաճախորդներ գտնում: Այնուհետև, շտապեցնելով վերջիններիս կանխավճար փոխանցել, նրանք պարզապես անհետանում են։

Մասնագետները նշում են՝ քանի դեռ անշարժ գույքի շուկայում չկան հստակ կանոններ, վերահսկողություն և պատասխանատվության մեխանիզմներ, խարդախները շարունակելու են օգտվել համակարգի բացերից, իսկ քաղաքացիները՝ վճարել դրա գինը։ Արդյունքում տուժողը ոչ միայն քաղաքացին է, որը կորցնում է իր ժամանակը, գումարը և երբեմն նաև վերջին խնայողությունները, այլև ամբողջ ոլորտի նկատմամբ հանրային վստահությունը։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին