Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 20:00 20-06-2026

Ոտքից գլուխ ամբողջ կառավարությունը կրթվելու կարիք ունի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանի ո՞ր պաշտոնյան կամ պաշտոնյաներն ունեն առավել կրթվելու և գիտելիքները խորացնելու անհրաժեշտություն։

Հարցվածների մի մասը կարծում էր, որ կրթվելու կարիք ունեն գործող իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները։

«Կարծում եմ՝ ոտքից գլուխ ներկայիս կառավարությունը՝ ՔՊ գլխավորությամբ, կրթվելու կարիք ունի։ Բայց, կարծում եմ, դա էլ չի օգնի։ Միակ լուծումը իշխանափոխությունն ու քաղաքական սերնդափոխությունն է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները, սակայն, հակառակ կարծիքի էին՝ նշելով, որ ներկայիս պաշտոնյաները բավականաչափ կրթված են։

«Մեր բոլոր պաշտոնյաներն էլ կրթված են։ Բոլորն էլ ունեն համապատասխան կրթություն»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք առանձնացնում էին կրթական ոլորտի խնդիրները՝ նշելով, որ հատկապես կրթության համակարգն ունի լուրջ բարեփոխումների կարիք։

«Կրթության նախարարը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ոլորտին։ Այսօր կրթությունը զրոյական վիճակում է։ Մեր երեխաների ապագան վտանգված է։ Դասագրքերի, կրթական ծրագրերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից ոմանք ընդգծեցին, որ խնդիրը ոչ միայն պաշտոնյաների կրթված լինելն է, այլև երկրի նկատմամբ պատասխանատվությունը։

«Կուզենայի, որ պաշտոնյաները մտածեին երկրի մասին, որովհետև իրենց երեխաներն էլ են այստեղ ապրում։ Եթե այս երկրում ապրում ես, պետք է աշխատես, որ այն զարգանա և ծաղկի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիների մի մասը նաև կարծիք հայտնեց, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շարքերում կրթված և գրագետ քաղաքական գործիչների պակաս կա։

«Եթե նաև ընդդիմությանը հաշվի առնենք, ապա իսկապես գրագետ մարդկանց կարելի է մատների վրա հաշվել»,- նշեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը