Նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն, բացակայելու և հրապարակումներ անելու արգելք խափանման միջոցը:
Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք` Ռուբիկ Հակոբյանը 2025 թվականի հուլիսի 18–ին ձերբակալվել էր «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար», ապա 2 ամսով կալանավորվեց, իսկ օգոստոսի 27–ին դատարանը վերացրեց նրա խափանման միջոց կալանքը` որպես պատիժ սահմանելով 2 մլն 700 հազար դրամի չափով տուգանք։