Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 18-06-2026

Ընդդիմությունը որ Սամվել Կարապետյանի շուրջը միավորվեր, լավ կլիներ. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող քաղաքական քննարկումների ֆոնին Oragir.News-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են, որ ընդդիմությունը կարող է համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին․ ոմանք նման սցենարը հնարավոր էին համարում, իսկ մյուսները վստահ էին, որ ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ միասնություն չկա։

Հարցվածներից մեկը նշեց, որ ընդդիմության հաջողության համար անհրաժեշտ է գաղափարական միասնականություն.

«Եթե միասնական ուժերով հանդես գան, և բոլորի նպատակը լինի նույնը, ընդդիմությունը կարող է հաջողության հասնել»։

Սակայն մեկ այլ քաղաքացի համոզմունք հայտնեց, որ նման համախմբում դժվար թե կայանա։

«Չեն միավորվելու։ Մեզ մոտ միասնություն երբեք չի լինում»,– ասաց նա։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք թեև չբացառեցին միավորման հնարավորությունը, սակայն չցանկացան Սամվել Կարապետյանին տեսնել այդ գործընթացի կենտրոնում։

«Չեմ ուզում Կարապետյանին։ Թող իր գործերով զբաղվի։ Չեմ կարծում, որ նա այն մարդն է, որի շուրջ պետք է համախմբվեն»,– ասաց հարցվածներից մեկը։

Մի շարք քաղաքացիներ ընդհանրապես հրաժարվեցին քաղաքական գնահատականներ տալ՝ նշելով, որ չեն ցանկանում խոսել քաղաքական թեմաներից։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և չեմ սիրում այդ թեմաներով խոսել»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում