copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:24 16-06-2026

Գյումրին մատնված է անտերության. աղբն օրերով չի մաքրվում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիում աղբահանության խնդիրը կրկին դարձել է բնակիչների դժգոհության հիմնական պատճառներից մեկը։ Oragir.News-ը քաղաքի տարբեր թաղամասերից ստանում է ահազանգեր։ Ծայրամասային թաղամասերի բնակիչները նշում են, որ քաղաքն անտերության է մատնված։

«Ինչքան էլ ցույց տան, որ իրենք 24/7 ռեժիմով աշխատում են, բայց տպավորությունն այն է, որ Գյումրին մատնված է անտերության, քաղաքում խնդիրները շատ են։ Թափառող շները մի կողմից, քանդված-ջարդված փողոցները։ Հեչ չես ասի, որ երկրորդ քաղաքն է, կամ առհասարակ քաղաք է»,-ասում է Գեղեցիկ Գևորգյանը։

Բնակչի խոսքով` ամառային շոգ եղանակին իրավիճակն ավելի է սրվում․ տարածվում է տհաճ հոտ, ավելանում են հակասանիտարական ռիսկերը։

Oragir.News-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ քաղաքի տարբեր հատվածներում աղբամանները լցված են, իսկ դրանց շուրջ կուտակված կենցաղային թափոնները օրերով չեն հեռացվում։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ տարիներ շարունակ վճարում են համայնքային պարտադիր վճարները, սակայն ակնկալվող ծառայությունների որակը հաճախ չի համապատասխանում իրականությանը։

Նրանց համոզմամբ՝ աղբահանությունը պետք է լինի քաղաքային իշխանությունների առաջնահերթություններից մեկը, հատկապես այնպիսի քաղաքում, որն իրեն ներկայացնում է որպես զբոսաշրջային կենտրոն։ Աղբի կուտակումները ոչ միայն փչացնում են քաղաքի տեսքը, այլև վտանգում են հանրային առողջությունը։

Մինչ քաղաքային իշխանությունները շարունակում են խոսել զարգացման ծրագրերից, Գյումրիի բազմաթիվ բնակիչներ առօրյայում բախվում են շատ ավելի պարզ, բայց կենսական խնդրի՝ իրենց բակերից և փողոցներից աղբի ժամանակին հեռացմանը։ Այդ պատճառով էլ քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի հաճախ է հնչում նույն հարցը․ ո՞վ է պատասխանատու քաղաքի մաքրության համար։

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետարանը կոմունալ բաժնի աշխատակիցների լուրջ կարիք ունի, շատերը չեն համաձայնում աշխատել քաղաքապետարանի հետ։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից