Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 16-06-2026

Ընտրությունները բացարձակ լեգիտիմ չէին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ազգային ժողովի ընտրությունների լեգիտիմության հարցը շարունակում է ակտիվ քննարկվել քաղաքական և հանրային շրջանակներում։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ կասկածի տակ են դրել գործընթացի արդարությունն ու թափանցիկությունը, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ ընտրություններն անցել են օրենքի շրջանակներում։

Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում ընտրությունների լեգիտիմությունը և արդյոք վստահո՞ւմ են հրապարակված արդյունքներին։

Հարցման մասնակիցների մի մասը համոզված էր, որ ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել։

«Բացարձակ լեգիտիմ չէին ինձ համար, որովհետև եթե մարդը, դեռ արդյունքները չամփոփված, հայտարարում է, որ հաղթել է, դա ինձ համար անընդունելի է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ևս կարծիք հայտնեց, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով։

«Լեգիտիմ չէ, լրիվ խախտված է։ Անցյալում ինչպե՞ս էր։ Հիմա ավելի վատ է»,- նշեց նա։

Միաժամանակ եղան քաղաքացիներ, որոնք ընտրությունների արդյունքները լեգիտիմ համարեցին։

«Եթե ժողովուրդը ձայն է տվել, քվեարկել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է արդյունքները, աշխարհն էլ ընդունել է, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մի քանիսը խոստովանեցին, որ քաղաքական գործընթացներին խորությամբ չեն հետևում և դժվարանում են գնահատական տալ։

«Չեմ կարող ասել, որովհետև ոչ մեկի նկատմամբ հավատ չունեմ»,– նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ մասնակից էլ ասաց. «Ես քաղաքականությունից հեռու եմ, թող որոշեն նրանք, ովքեր հասկանում են այդ հարցերից»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում