Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 13:00 16-06-2026

Ժողովուրդը փողով չի քվեարկել. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը հետաքրքրվել է քաղաքացիներից՝ հավատո՞ւմ են արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ առաջիկայում ընտրակաշառքի երևույթը պետք է բացառվի։

Քաղաքացիների կարծիքներն այս հարցում տարբեր էին։ Հարցվածների մի մասը վստահություն չէր հայտնում վարչապետի հայտարարության նկատմամբ և պնդում էր, որ ընտրակաշառքի դեպքեր եղել են նաև վերջին ընտրությունների ընթացքում։

«Ոչ, չեմ հավատում նրա ոչ մի խոսքին»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Համոզված եմ՝ չի լինելու»։

Եղան նաև կտրուկ գնահատականներ իշխանությունների հասցեին։

«Փաշինյանը մեր ազգի ամենամեծ կործանիչներից մեկն է»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Միաժամանակ որոշ քաղաքացիներ համոզված էին, որ նախկինում տարածված ընտրակաշառքի մեխանիզմներն այսօր այլևս նույն ծավալներով չեն գործում։

«Ընտրակաշառք եղել է նախկինում, հիմա չկա։ Այդ հարցերը մնացել են անցյալում»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ընդգծեց, որ քաղաքացիների ընտրությունը պայմանավորված է սեփական կամքով, ոչ թե նյութական շահերով։

«Յուրաքանչյուր մարդ գնում է և քվեարկում իր խղճի ու ցանկության համաձայն։ Ոչ ոք չի կարող ինձ ստիպել ընտրել այս կամ այն ուժին»,– նշեց նա։

Քաղաքացիներից ոմանք նաև նկատեցին, որ «ընտրակաշառք» արտահայտությունը հաճախ օգտագործվում է քաղաքական պայքարում՝ առանց բավարար հիմնավորումների։

«Ամբողջ օրը լսում ենք՝ ընտրակաշառք տվեցին, ընտրակաշառք վերցրին։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա բոլոր քաղաքական ուժերին կարելի է նույն բանում մեղադրել»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Հարցվածներից ոմանք հրաժարվեցին հստակ գնահատական տալ՝ նշելով, որ որևէ քաղաքական գործչի խոսքին անվերապահորեն չեն վստահում։

«Ես ինձ չեմ հավատում, Փաշինյանին պիտի հավատա՞մ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում