copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:45 12-06-2026

Ինչո՞ւ որևէ ՔՊ-ականի նկատմամբ հետապնդում չենք տեսնում. որովհետև ՔՊ-ական են․ Բաբայան

«Ընդհանրապես, ինչո՞ւ որևէ ՔՊ-ականի նկատմամբ որևէ հետապնդում չենք տեսնում. պատճառը ավելի քան ակնհայտ է, որ իրենք ՔՊ-ական են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ընտրակաշառքի գործով 240-ից ավելի անձանց ձերբակալությանը և շուրջ 100-ի կալանավորմանը:

Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ձերբակալվածների և կալանավորվածների թվում իշխանական՝ ՔՊ ներկայացուցիչներ չկան, նշել է, որ իր դիտարկմամբ՝ առկա է ընտրողական վերաբերմունքի ընկալում։

«Այսինքն՝ մենք տեսնում ենք իշխանության կողմից երկակի ստանդարտներ բազմաթիվ դեպքերում, երբ, օրինակ, ընդդիմադիր գործիչները ձերբակալվում են, իսկ այդ նույն արարքով, խոսքը միայն ընտրակաշառքի մասին չէ, որովհետև ընտրակաշառքի կոնկրետ դեպք ես չգիտեմ, բայց հրապարակային ապացույցներ ենք տեսել, թե ինչպես են ուղորդում, մանկավարժներին բերում հանրահավաքների, դրանց մասով ոչինչ չկա, բայց քաղաքական հետապնդումները իրականացնում են քաղաքական հակառակորդների նկատմամբ»։

Այն հարցին, թե արդյոք նա համոզվա՞ծ է, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանել, Բաբայանը պատասխանել է, որ կոնկրետ նման փաստի վերաբերյալ վերջնական պնդում չունի, սակայն, իր խոսքով, կան որոշ տվյալներ և նյութեր, որոնք կարող են հիմք տալ տարբեր գնահատականների։

«Ես չունեմ կոնկրետ տվյալներ, որ ՔՊ-ն կաշառք բաժանած լինի, բայց տեղեկություններ ունեմ և տեսել եմ՝ ինչպես է իր քարոզարշավի մաս դարձրել համայնքային, դպրոցների ուսուցիչների և տարբեր համայնքային ծառայողների, ինչպես նաև լսել եմ Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունները, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նյութապես շահագրգռելու կամ հավաքին մասնակցելու հարկադրանքի դեպքեր եղել են»։

Բաբայանը նաև ընդգծել է, որ նման գործընթացների քննությունը պետք է իրականացվի բացառապես իրավական մեխանիզմներով՝ անկախ քաղաքական պատկանելությունից՝ բացառելու քաղաքական ենթատեքստի մասին կասկածները և ապահովելու գործընթացի թափանցիկությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը