copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 18:47 12-06-2026

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։

Հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.34 միլիոն դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության՝ հիմնադրամը կկենտրոնանա նոր և առկա ժողովրդական նախագծերի վրա, մասնավորապես՝ այն նախագծերի, որոնք ներառում են երիտասարդական խմբեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և կանանց։

Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեք երկրները Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի և Նորվեգիայի հետ միասին այս շաբաթվա սկզբին հայտարարել էին օկուպացված Արևմտյան ափին Իսրայելի նորաբնակների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրող և ֆինանսավորող ցանցերի դեմ համակարգված պատժամիջոցների մասին։

Արևմտյան երկրների արձագանքը հնչել է Արևմտյան ափին իսրայելցիների կողմից անօրինական բնակավայրերի ընդլայնման և բռնության աճի ֆոնին։

«Մերձավոր Արևելքում խաղաղությունը, արդարությունն ու անվտանգությունը կախված են երկու պետության սկզբունքով կարգավորումից, և այդ պատճառով էլ մեր երկրները ճանաչել են Պաղեստինի Պետությունը՝ Իսրայելի Պետության հետ միասին», – հայտարարության մեջ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։

Հաղորդվում է, որ պաղեստինցիներին մարդասիրական աջակցություն տրամադրելուց բացի, նախաձեռնությունը նաև նպատակ ունի ճնշել իսրայելցի նորաբնակներին և աջակցել Գազայում խաղաղություն հաստատելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 20-կետանոց ծրագրին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում