copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:37 10-06-2026

Ապարանի ջրամբարը գրանցել է վերջին տասնամյակի առավելագույն լցվածությունը. Oragir.News-ն իր դերն է խաղացել

Ջրային կոմիտեից այսօր հայտնել են, որ Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը. 2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն խմ-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Նշվում է, որ ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։

Oragir.News-ը իր նախորդ հրապարակումներում մի քանի անգամ անդրադարձել էր Ապարանի ջրամբարի լցվածության խնդրին՝ ոչ միայն բարձրաձայնելով հարցի լրջության մասին, այլև հարցումներ ուղարկելով համապատասխան գերատեսչություններին:

Ապրիլի 13-ին գրել էինք, որ Ապարանի ջրամբարը լցված է մոտ 25%։ Կասկած կար, որ ջրային ռեսուրսների կառավարման շրջանակում որոշվել է սահմանափակել Ապարանի ջրամբարի մակարդակը և դրա փոխարեն օգտագործել Սևանի ջուրը։

Ապրիլի 21-ի հրապարակման մեջ էլ նշել էինք, որ Ապարանի ջրամբարի լցվածության մակարդակը, ըստ պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալների, կտրուկ փոփոխություների է ենթարկվել վերջին շաբաթների ընթացքում՝ 25%-ից հասնելով գրեթե 52%-ի։

Մայիսի 3-ին էլ հատուկ անդրադարձ էինք կատարել Հայաստանում դատարկ ջրամբարների խնդրին ընդհանրապես՝ գրելով, որ Հայաստանում գարնան ամիսներին ջրամբարները հաճախ չեն լցվում ամբողջությամբ, և վարարումների ընթացքում ջրի զգալի մասը հոսում է գետերով՝ դուրս գալով երկրի սահմաններից․ հիմնականում՝ Արաքսով դեպի հարևան երկրներ։

Եղանակային բարենպաստ պայմաններից զատ՝ հարցի լուծման մեջ, կարծում ենք, զգալի դեր է խաղացել խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնելը և համապատասխան մարմիններին դիմելը, ինչն էլ վերջին ամիսների ընթացքում արել է Oragir.News-ը:





Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում