copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 23:08 10-06-2026

Բանակը դարձել է պատժի վայր․ Ժաննա Ալեքսանյանը՝ լրագրողին վարժական հավաքի տանելու մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

News.am լրատվական կայքի լրագրող Նարեկ Խաչատրյանին 25-օրյա վարժական հավաքների կանչելու վերաբերյալ տեղեկությունները քննարկումների առիթ են դարձել։ Նա հայտարարել է, որ ծանուցումը ստացել է ընտրությունների ընթացքում կատարած հրապարակումներից և բացահայտումներից հետո։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հետ, ով տեղի ունեցածը գնահատել է որպես ապօրինի գործողություն։

Ալեքսանյանի խոսքով՝ լրագրողը կատարել է իր մասնագիտական պարտականությունները, և որևէ հիմք չի կարող լինել նրան դրա համար պատասխանատվության ենթարկելու կամ սահմանափակումներ կիրառելու համար։

«Դա անօրինական է, լրիվ ապօրինի է։ Մարդը աշխատում է, և իր պարտականությունն է բացահայտել ընտրակեղծիքները։ Ինչ-որ իրենց դուր չի գալիս, ինչ-որ իրենց ձեռք չի տալիս, էդ էլ անում են։ Բանակը դարձել է պատժի վայր, ուր ուղարկում են պատժվելու»,– ասաց նա։

Ալեքսանյանը նաև անդրադարձավ ընտրություններից հետո մի շարք քաղաքացիների վարժական հավաքների կանչելու դեպքերին՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, կարող են կապված լինել ընտրական գործընթացների հետ։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունները նման քայլերով սահմանափակում են քաղաքացիների իրավունքները և ստեղծում վախի մթնոլորտ։

«Իրենք զորահավաք տանելու մտադրություն չունեն։ Ուղղակի եթե գալիս էին մարդիկ, որ պետք է քվեարկեին, փորձում էին որոշումը կասեցնել, նրանց քվեարկելու իրավունքը խախտել»,– նշեց նա։

Խոսելով Նարեկ Խաչատրյանի դեպքի մասին՝ Ալեքսանյանը շեշտեց, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լինի հատուկ պաշտպանության ներքո։

«Լրագրողը իր մասնագիտական պարտքն է կատարում, ի՞նչ իրավունքով են իրենք աայդպես անում։ Բացահայտ ապօրինի է։ Լրագրողի նկատմամբ չպետք է խախտեն խոսքի ազատության և մասնագիտական պարտքը իրացնելու իրավունքը»,– ասաց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ նման գործելաոճը վտանգավոր նախադեպ է և կարող է բացասաբար անդրադառնալ խոսքի ազատության ու լրագրողական գործունեության վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը