copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:02 09-06-2026

Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ

Նախ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին տրամադրվել է փաստաթղթերի թարգմանություն, որոնք նրանց մի մասը պահանջել էր նախորդ դատական նիստի ժամանակ։ Բոլոր փաստաբանները (բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը հանդես է եկել պաշտպանյալին արդարացնելու միջնորդությամբ) դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու համար, գրում է «Ազերթաջը»:

Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» Արցախի նախկին նախագահին:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ համաձայն է պաշտպանի ներկայացրած դիրքորոշմանը։