Դերասան Բեն Ավետիսյանը ցավալի լուր է հայտնել իր հետևորդներին: Նա տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է իր ամենասիրելի ու թանկագին մարդկանցից մեկը՝ Քնարիկ տատիկը:
Դերասանը սոցիալական հարթակի իր էջում կիսվել է իր մեծ կորստի անդառնալի ցավով և տատիկի հիշատակին ուղղված սրտառուչ տողեր գրել. Տատի ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի…»,- հուզմունքով նշել է Բենը:
Բեն Ավետիսյանն իր հրապարակման մեջ տեղեկացրել է նաև հոգեհանգստի արարողության օրվա և վայրի մասին, որպեսզի ցանկացողները կարողանան իրենց հարգանքի տուրքը մատուցել. Քնարիկ տատիկի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին, քաղաք Էջմիածնում (նախկին Հոկտեմբերյան), Ստեփան Շահումյան 9 հասցեում գտնվող սգո սրահում։
Oragir News-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Բեն Ավետիսյանին, նրա ընտանիքին և բոլոր հարազատներին՝ այս ծանր պահին մաղթելով ուժ և տոկունություն: