Քննարկում կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, մի քանի փուլ աշխատել ենք, բայց դեռ վերջնական արդյունքի չենք հասել, կա թեմա, որ եկեք պայմանավորվենք, որ միմյանց տեղանուններին վերաբերվելու ենք ըստ ինքնիշխան երկրների՝ ՄԱԿ-ի աշխարհագրական ռեեստրում ներկայացված տեղանունների ցանկի:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Իրենց մամուլը գրում է Բասարգեչարի էսինչ շրջանի․․․ երբ ես կարդում եմ դա, չափազանց տհաճ է, իմ մոտ հարց է առաջանում, որ միմյանց ինքնիշխանությունը ճանաչել ենք, ՀՀ-ի տարածքում էս ի՞նչ Բասարգեչար է, իրենք էլ կպատասխանեն՝ բա դուք էս քաղաքին ինչի՞ եք այսպես ասում»,- ասել է Փաշինյանը։