Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:00 05-06-2026

Հայ արտադրողին շուկաներ են պետք․ 50 մլն եվրոյով Հայաստանի խնդիրները չեն լուծվի

Մերի Հակոբյան

Լրագրող

Եվրամիության կողմից Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցության տրամադրման մասին հայտարարությունը տարբեր գնահատականների առիթ է դարձել։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շահերի տեսանկյունից. «Տեսե՛ք, նախ՝ պետք է հաշվի առնենք՝ մեր երկիրը ժողովրդավար երկիր է, իսկ էն, ինչ որ արվում է ԵՄ-ի կողմից, ցանկացած որևէ կենտրոնի կողմից կամ երկրի կողմից, նման միջամտությունը չի կարող ժողովրդավարության մաս կազմել։ Դա դեմ է շուկայական տնտեսության և ընդհանրապես ազատ մրցակցային տնտեսության սկզբունքներին»։

Տնտեսագետի խոսքով՝ նման քայլերը կարող են հակասել ազատ և արդար մրցակցության սկզբունքներին. «Եթե Եվրամիությունը պատրաստվում է պրոտեկցիոնիստական, հովանավորչական քաղաքականություն վարել, պետք է դրա մասին նախապես տեղեկացնի, ասի, որ ես հանձն եմ առնում Հայաստանի Հանրապետության տնտեսության այս կամ այն ճյուղերի հովանավորությունը, և ինչ որ իրենք արտադրեն, ես կօգնեմ, որպեսզի դրանք իրացվեն, կամ ինչ վնասներ որ կրեն, ես դա կփոխհատուցեմ»։

Մանասերյանը նշում է, որ 21-րդ դարում ինքը չէ, որ պետք է եվրոպացիներին սովորեցնի, թե ինչ է նշանակում մրցակցային տնտեսություն:

«խոսքը վերաբերվում է նաև` Արդար կամ անարդար մրցակցությանը, հիմա շատ ավելի խոսում են, ոչ այնքան ազատ, որքան արդար մրցակցության մասին, ոչ այնքան ազատ առևտրի, որքան արդար առևտրի մասին, իսկ սա կոպիտ խախտում է, և բնական է, որ էս ամենը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ամբիցիաների դրսևորում»,- նշում է նա:

Տնտեսագետը նաև կասկածում է, թե ԵՄ-ի այս աջակցությունը կօգնի նոր շուկաներ գտնել.
«Ավելի լայն առումով դա չի նպաստելու սպառման շուկաներ գտնելուն։ Խնդիրը սա է, մենք պետք է մտահոգ լինենք իբրև պետություն, որպեսզի մեր տնտեսվարողները, հատկապես գյուղացիները, ունենան սպառման շուկաներ։ Ինչպե՞ս է տեղի ունենում՝ տեղի է ունենում տասնամյակների ընթացքում»։

Տնտեսագետը նշում է, որ հարցը պետք չէ դիտարկել միայն Ռուսաստանի սահմանափակումների համատեքստում. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքները ու անծանոթ ապրանքները, Հայաստանից արտահանվող կոնյակը երբեք չեն կարող եվրոպական շուկայում ազատ մրցակցել, ասենք, «Բեռոռիկար» ընկերության «Նապոլեոն» կոնյակի կամ այլ հայտնի արտադրանքի հետ։ Այսինքն՝ սա խաբկանք է»:

Խոսելով Հայաստանի տնտեսական շահերի մասին՝ տնտեսագետը նշեց. «Մենք խոսում ենք ընդհանրապես Հայաստանի տնտեսության, ազգային տնտեսության շահերի մասին։ Հիմա Ռուսաստանը կլինի, թե Ուզբեկստանը, ինձ համար քիչ կարևոր է՝ ով է սահմանափակում մտցնում, ինձ համար կարևոր է, որ հայ գյուղացին, հայ արտադրողը կարողանա նորմալ պայմաններ ունենա, արդար պայմաններ ունենա արտադրության համար և սպառման համար»:

Մանասերյանի կարծիքով՝ Հայաստանի համար առաջնայինը պետք է լինեն տեղական արտադրողների մրցունակության բարձրացումն ու կայուն շուկաների ապահովումը, իսկ արտաքին աջակցության արդյունավետությունը պետք է գնահատվի հենց այդ տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»