copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 19:57 05-06-2026

Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Եկեք մի փոքր էլ մտորենք: Եթե Նիկոլ Փաշինյանը արգելում է Ուժեղ Հայաստանին մասնակցել ընտրության, ապա դրա պատճառը կարող է լինել պարտվելու տագնապը: Հետեւաբար, գնալով արգելելու ծայրահեղ քայլի՝ այն էլ վերջին պահին, Փաշինյանը՝ ըստ վերը դիտարկվող տրամաբանության, փորձում է խուսափել պարտությունից:

Բայց, չէ՞ որ նա այդ քայլով ավելի սրելու է իրավիճակը: Որովհետեւ, մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ ինքը արգելում է Կարապետյանին մասնակցել, իսկ Կարապետյանն էլ հանգիստ ընդունում է արգելքը եւ հաշտ ապրում այդ արգելքի հետ՝ հեռուստացույցով դիտելով, թե ինչ արդյունք են ապահովում մյուս ընդդիմադիր ուժերը, իսկ իր ամբողջ թիմին ուղարկում տուն, ասելով, որ՝ դե արգելեց, մենք այլեւս անելիք չունենք:

Համաձայնեք, որ դա շատ ծիծաղելի, անլուրջ սցենար է: Բնական է, որ Սամվել Կարապետյանը ունենալու է պլան Բ, եթե Փաշինյանը հանկարծ վերջին պահին գնում է արգելքի: Հետեւաբար կստացվի, որ այդ կերպ նա առավել կսրի իրավիճակը: Եվ, եթե Կարապետյանը նրան հաղթելու էր ընտրատեղամասերում, ապա չէ՞ որ նույնը կարող է անել արդեն հրապարակում:

Հետեւաբար, արգելքը կամ կլինի ծայրահեղ անխոհեմ որոշում, կամ՝ կրկնեմ, Նիկոլ Փաշինյանը պարզապես գտնվում է որեւէ կենտրոնից այնպիսի ուժեղ ճնշման տակ՝ «չհամարձավես հանկարծ պարտվել», որ դրա տակից դուրս գալու միակ ելք պատկերացնում է հեղափոխական իրավիիճակ սադրելը:

Ես սակայն կարծում եմ, որ այդուհանդերձ գործ չենք ունենա այդպիսի՝ առավել դրամատիկ սցենարի հետ, եւ Հայաստանում իրավիճակը փոփոխության կենթարկվի ընտրատեղամասերում, Հայաստանի հանրապետության քաղաքացիների կամքով եւ քվեարկությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել