Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 05-06-2026

Ադրբեջանամետը Փաշինյանի ՔՊ-ն ա, իր 8 տարվա գործունեությունը դրա վառ ապացույցն ա․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ, Լեռնային Ղարաբաղի ողբերգության շուրջ ընթացող սուր բանավեճի ընթացքում, դիմելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է , որ Փաշինյանը ներկա միակ ադրբեջանամետ ուժն է։ «Այստեղ կա 14 հայամետ ուժ և մեկ ադրբեջանամետ, ու այդ մեկը դո՛ւ ես, ու այդ մեկը դո՛ւ ես, ու այդ մեկը դո՛ւ ես»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում ադրբեջանամետ քաղաքական ուժեր կա՞ն։ Որո՞նք են դրանք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ադրբեջանամետ ուժեր կան, որոշներն էլ բացառեցին դա։

«Ոչ, ես չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ադրբեջանամետը ՔՊ-ն է։ «Այո, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կարծում եմ՝ էլ բացատրելու կարիք չկա, ու իրա էս 8 տարվա գործունեությունը դրա վառ ապացույցն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ներկայիս իշխանությունն է ադրբեջանամետ։ «Բա ոնց չկա, մեր ներկայիս իշխանությունն ա։ Ինչ ա պետք անել, որ դրանի ավել կարծենք․ պատերազմը տանուլ տվեցինք, եթե կարելի էր չլիներ էդ պատերազմը, մարդիկ բացահայտ խոսում են դրա մասին։ Նաև իրենց հետագա բոլոր գործողություններում ես ադրբեջանական հետքերն եմ տեսնում, որ ընդեղից թելադրում են, մերոնք կատարում են»,- ասաց նա։

«Ինչի չկան, լիքը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը