Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:30 05-06-2026

Աստված չանի․ չեմ հավանում, չեմ մասնակցի Նիկոլի հանրահավաքին․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 5-ին` ժամը 20:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կանցկացնի իր քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքը:

«Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, և այդ մեկ մարդը Դու՜ ես»,- ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելո՞ւ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, քանի որ իրեն չի աջակցում, որոշներն էլ ասացին, որ Փաշինյանի համախոհն են, բայց հանրահավաքին չեն մասնակցելու։

«Ոչ, ինչ ասեմ, ասելու բան չի, պետք չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ որևէ մեկի հանրահավաքին չի մասնակցել։ «Ոչ, որևէ մեկի հանրահավաքին չեմ մասնակցելու, լուրերը լսում եմ ինձ բավարար է»,- նշեց նա։

«Ոչ, չեմ հավանում, չեմ մասնակցում»,- ասաց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի փրկությունն է։ «Չեմ մասնակցել, չեմ մասնակցելու, բայց ես իր համախոհներից եմ։ Մեր երկրի փրկությունը էս էղածների մեջից, որ վստահ կարող ես անել, դա Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա։

«Աստված չանի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում