copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:39 05-06-2026

Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար

Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ
3 ընդդիմադիր կուսակցությունների՝ «ՈւԺեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին դելեգիտիմացնում է ընտրական պրոցեսը։
«Պետական մարմինները փոխանակ այդ քաղաքական ուժերին արգելեին մասնակցել ընտրություններին, թույլ է տալիս մասնակցել ընտրություններին դրանով վարկաբեկելով ընտրական պրոցեսը»։

Շնորհապետական կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանն էլ հայտարարեց, եթե այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնալիստներ կան, ինչու է թույլատրվել նրանց մասնակցել համապետական ընտրություններին։

«Հանարպետություն» կուսակցության առաջնորդը նույնպես հայտարարեց, որ «եռագլուխ հրեշին» չպետք է թույլ տալ մասնակցել ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Սիմոնյանին և Սարգսյանին այդ հարցով դիմել ԿԸՀ։

«Մենք քննարկել ենք և որոշել ենք, որ չենք դիմելու այդ հարցով ԿԸՀ, որովհետև, եթե մենք դիմենք՝ այդ մարդիկ ասելու են, այ, վախեցան ընտրությունները պարտվեն, իրենց մրցակիցներին հանեցին, դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ , դա իրենց գործառույթն է, դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում, դիմեք, թող «ՈՒժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանը գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ինը չեղարկեն։ Ես Ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին էլ չեղարկեն։ Մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք արած լինեինք, դուք բոլորդ ասելու էիք՝ ահա, վախեցաք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում