Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 04-06-2026

Կարապետյաններին կհաջողվի Արծվաշենը վերադարձնել․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Գեղարքունիքի մարզում հայտարարել է, որ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։Նա հայտնել է, որ հայկական կողմի համար այդ թեման այլևս լարվածության հարց չէ։

«Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։ Սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են իրար խոցե՞լ սահմանազատման գործընթացով, թե՞ հարցերը լուծել այնպես, որ մեր և իրենց երեխաները այլևս այդ թեմաները չունենան։ Մեր պարտքն է երեխաներին թողնել մի երկիր կադաստրի թղթով, որն արդեն իսկ կա։ Մնում է կադաստրի թղթում գծագրումները վերջնականացնել և այդ կադաստրի թղթով հաստատված պետությունը սերնդեսերունդ փոխանցել։ Լինելու է անվտանգություն և Հայաստանի պաշտպանունակությունն անընդհատ բարձրանալու է»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի Արծվաշենը վերադարձնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի վերադարձնի Արծվաշենը, որոշներն էլ հույս հայտնեցին, որ դա տեղի կունենա։

«Հեքիաթ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գործող ղեկավարի նկատմամբ կորել է վստահությունը։ «Ոչ, որովհետև վստահությունը կորել ա արդեն գործող ղեկավարի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Կարապետյաններին կհաջողվի վերադարձնել Արծվաշենը։ «Փաշինյանին չի հաջողվի, դա Կարապետյաններին պիտի հաջողվի, եթե հաջողվի։ Կարապետյանների օգտին պետք է քվեարկենք, որպեսզի Հայաստանը ծաղկի»,- ասաց նա։

«Ներկա պահին տենց հույսեր չունեմ, ես ինքս Արծվաշենից եմ, հուսանք, որ իր խոսքի տերը կլինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը