Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 04-06-2026

Նիկոլի կողմից Արցախի հանդեպ սրտացավություն չեմ տեսել, որ մտածեմ՝ ինչ-որ բան արվել ա․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք երեխաներին չպետք է ժառանգենք գոյատևում և մաքառում, մենք երեխաներին պետք է ժառանգենք կյանք, այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես ոչինչ չեմ խնայել Ղարաբաղի համար, ես իմ ընտանիքը չեմ խնայել Ղարաբաղի համար, բայց երբ պահը եկել է, որ ես հասկացել եմ, որ այդ ճանապարհը չի տանում ոչ մի տեղ, ավելին այդ ճանապարհը տանում է Հայաստանի պետականության կորուստ, ես հպարտ եմ, որ այդքան ուժ եմ ունեցել, որ կանգնել եմ ձեր առաջ ասել եմ, ժողովուրդ, մենք պետք է դադարեցնենք, չշարունակենք Ղարաբաղի շարժումը, որովհետև Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով մենք կորցրել ենք և կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, և ես ուրախ եմ, որ ՀՀ-ն ես վերադարձրել եմ Հայաստանի ժողովրդին»,- նշել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ ինքն ու իր ընտանիքը ոչինչ չեն խնայել Արցախի համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի համար ոչինչ չի արել, որոշներ էլ ասացին, որ տեսանելի արդյունք չի եղել։

«Նիկոլ Փաշինյանը ո՛չ Արցախի հետ կապ ունի, ո՛չ Հայաստանի։ Նա կապ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ինքը միշտ կեղծ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սրտացավություն չի տեսել Փաշինյանի կողմից։ «Չէ, համաձայն չեմ։ Ես համենայնդեպս չեմ տեսել սրտացավություն, որ մտածեմ ինչ-որ բան արվել ա կամ թեկուզ ականջով լսեմ, որ արվել ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց․ «Տենց բանի հետ ով համաձայն կլինի։ Ախր Փաշինյանը ոչ մի բան չի արել, բացի անորակ ասֆալտից, մենակ քանդել ա ինքը»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանը ո՛չ Արցախի հետ կապ ունի, ո՛չ Հայաստանի։ Նա կապ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ինքը միշտ կեղծ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը