Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 03-06-2026

Նիկոլը վախենում է Կարապետյանի ու Քոչարյանի հաղթանակից․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հրապարակային ելույթներում մատնանշում են կոնկրետ ընդդիմադիր ուժեր, որոնց վերադարձից կամ հաղթանակից իշխանությունը, գուցե, մտահոգված է։ Շատերը պնդում են, որ այդ մտահոգությունների պատճառով է Նիկոլ Փաշինյանը կորցնում իր ինքնատիրապետումը։ Ընդդիմությունն էլ, իր հերթին, հակադարձում է՝ նշելով, թե իշխանությունը վախենում է սեփական դիրքերը կորցնելուց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ո՞ր ուժի հաղթանակից է ամենաշատը վախենում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի հաղթանակից չի վախենում, որոշներն էլ ասացին, որ բոլոր ուժերից էլ վախենում է։

«Ամենքից էլ վախենում ա, ինքը լավ մարդ չի, էդքան զինվորների գլուխ կերան։ Ես իրան չեմ ընտրելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վախենում է Ռոբերտ Քոչարյանի հաղթանակից։ «Իմ կարծիքով՝ երևի Ռոբերտ Քոչարյանից, որովհետև ես Ռոբերտ Քոչարյանի արածները տեսել եմ իմ ապրած կյանքում և հավատում եմ նրա հաղթանակին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ բոլորից ուժեղ է։ «Ոչ մեկից, ինքը համարում ա, որ բոլորից էլ ուժեղ ա, և ոչ մեկը չի կարող իրա հետ մրցակցել։ Ցավոք, կիսում եմ այդ տեսակետը»,- ասաց նա։

«Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվելը ուժեղ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը