Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 օր առաջ - 16:00 02-06-2026

Ինչու Փաշինյանը մերժեց ԵԱՏՄ 4 երկրների վերջնագիրը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ազատ, ժողովրդավարական աշխարհում կարծիք կա, թե ԵԱՏՄ երկրների ղեկավարներն անտրամաբանական բաներ են խոսում։ Ոմանց կարծիքով՝ այս երկրներում քաղաքականություն որոշողները վարակվել են ժխտման հիվանդությամբ, մերժում են իրականությունն ու ապրում պատրանքներով, կարծում են, թե Սառը պատերազմը չի ավարտվել, Սովետը դեռ կա, ու իրենք գերտերության հպատակներ են, Հայաստանն էլ ռուսական ազդեցության գոտին է։

«Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ, ըստ էության, հիմնավորումը չկա»։ Այս մասին հունիսի 1-ին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անուղղակի ակնարկելով, որ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարներն անտրամաբանական վերջնագիր են ներկայացնում Հայաստանին, որն իրագործելի չէ ներկայում։

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին ԵԱՏՄ 4 երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնել հանրաքվե ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու հարցով։

Իրո՞ք անտրամաբանական վերջնագիր են ներկայացնում ռուսները, և ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել այս հարցով։

Փաշինյանն այս պատասխանով, փաստացի, հրաժարվում է կատարել իրեն ներկայացված վերջնագիրը։ Պատկերավոր ասած՝ պատռում ու շպրտում է ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ակնարկելով, թե անհեթեթ բաներ են պահանջում։

Իրականում՝ այստեղ անտրամաբանական ոչինչ չկա։ Հայաստանն այսօր էլ կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, որոշ ժամանակ անց ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ որոշ ժամանակ անց էլ դառնալ ԵՄ անդամ։ Այսինքն՝ ցանկության պարագայում այսօր էլ կարելի է ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնել։

Հայաստանը կարող է նաև հետաձգել հանրաքվեն և այն իրականացնել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։

Եվ կարելի է փոփոխել Սահմանադրության համապատասխան հոդվածն ու ԵՄ-ին միանալու գործընթացն առաջ տանել առանց հանրաքվեի՝ հիմք ընդունելով Եվրաքվեի արդյունքներն ու դրանց հիման վրա ընդունված օրենքը՝ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին։

Այսինքն՝ տարբերակները շատ են։ Կա ընտրություն։ Փաշինյանը կարող էր շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ գործընկերներին և տեղեկացնել, որ նախատեսում են հանրաքվեն անցկացնել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուց առաջ կամ հետո։ Իսկ թեման տրամաբանության հարթություն տանելը կոռեկտ չէ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հանդեպ։ Նրանք կարող են վիրավորվել, կարծելով, թե Փաշինյանն իրենց դեբիլի տեղ է դնում։

Ընդհանրապես՝ ազգային շահերի տեսանկյունից ամեն տեսակ վերջնագրերն էլ անհեթեթ են։ Սակայն դիվանագիտական նրբանկատությունը թույլ չի տալիս այդպիսի կոպիտ արձագանք։ Եթե վերջնագիրը մերժելի է, ապա հարկ է պարզորոշ հիմնավորել, թե ինչու է այն այս պահին անիրագործելի։ Եթե պետության դիրքերը շատ ամուր են, ապա կարելի է հակադարձել, այսինքն՝ վերջնագրին պատասխանել վերջնագրով։ Սակայն վերջնագիրն անհեթեթ կամ անտրամաբանական որակելը նույնն է, թե այն պատռելն ու ներկայացնողի դեմքին շպրտելը։

Եթե ՀՀ-ն այնքան պաշտպանված է ու ուժեղ, որ կարող է ԵԱՏՄ 4 երկրների համատեղ վերջնագիրը պատռել ու շպրտել, ապա ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսում, ինչո՞ւ դուրս չի հրավիրում ռուսական ռազմաբազան ՀՀ-ից, ինչո՞ւ լյուստրացիա ու դեսովետիզացում չի անում և այլն։

Մյուս կողմից՝ տպավորություն է, թե ռուսները ուզում են Հայաստանին ազատել իրենց ներկայությունից, թույլ տալ, որ Հայաստանն իրապես անկախ և ժողովրդավարական երկիր դառնա։ Սակայն Փաշինյանը չի հավատում, որ ժողովուրդը նույնպես ուզում է, որ Հայաստանն ազատ, ժողովրդավարական դառնա։ Այդ պատճառով՝ ձգձգում է հանրաքվեն։

Կարճ ասած՝ Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ ղեկավարների վերջնագրին ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունն այս հարցում առաջընթացի խիզախություն չունի։ Հետևապես՝ սին են ԵՄ-ի հույսերը, թե ՔՊ-ն անկախության և ժողովրդավարության ջատագով է, և նրա առաջնորդությամբ Հայաստանը կմիանա ԵՄ-ին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան