Ներքին 3 ամիս առաջ - 11:33 02-06-2026

Բիբարին մե՛նք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք. Փաշինյան

2022 թվականին ծիրանի արտահանման հետ կապված պրոբլեմ ունեցանք, բայց պրոբլեմ չունեցանք, ինչի՞, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրների սուպերմարկետներից պետք է առնեին, ուտեին, 50,000-60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան, Հայաստանում առան։

Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Գեղարքունիքում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ շատ են բողոքում գների աճից, հիմա այս իրավիճակը, հույս ունեմ՝ մի քիչ կօգնի, որ միրգ-բանջարեղենի և այլնի գները ՀՀ-ում մի քիչ ընկնեն, բայց այնպես, որ արտահանողները, իհարկե չտուժեն և մենք իրենց անպայման կաջակցենք, բայց այս ամեն ինչը հետևյալի մասին է, ժողովուրդ ջան, ամենակարևոր թեման, որ ես ձեզ հետ ուզում եմ կիսել, հետևյալն է՝ ՀՀ-ում հաստատված է խաղաղություն և ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առթիվ։

Առաջիկա ընտրությունների հիմնական հարցը դա է և այն, ինչ տեղի է ունենում, օրինակ, ենթադրենք՝ մի ավտոմեքենա բիբար հետ եկավ, ինչի՞ համար է, որ մարդն ասի՝ վա՜յ, բիբարի հետ կապված խնդիր կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ, ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ: Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում