Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 01-06-2026

Աչքս լույս, կմաղթեմ` հեռանա, առողջություն, թող գնա էլի․ քաղաքացիները շնորհավորում են Փաշինյանին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Այսօր՝ հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է․ նա տոնում է 51-ամյակը։ Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջևան քաղաքում։ Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1991-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ Ավարտական՝ հինգերորդ կուրսում, հեռացվել է ԵՊՀ-ից։ 2018 թվականից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մաղթում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա, իսկ որոշներն էլ նրան առողջություն և հաջողություն մաղթեցին։

«Աչքս լույս, ոչ մի բան չեմ մաղթի, ես իրեն ընդհանրապես չեմ ուզում լսել»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ չպետք է Հայաստանում ապրեն։ «Կմաղթեմ, որ հեռանա Հայաստանից, որովհետև տենց մարդիկ չպիտի ապրեն Հայաստանում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ մաղթեց, որ Փաշինյանը միշտ վարչապետ լինի։ «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, թող միշտ վարչապետ լինի։ Ես իրեն շատ սիրում եմ, ամենալավ բաները։ Դրա համար եմ եկել Հայաստան, որ ընտրեմ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

«Ամենավատ բաները․․․ Թող գնա էլի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը