copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:54 01-06-2026

Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից շնորհավորական ուղերձներ է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Հայրենիքի արմատական շահերին Ձեր նվիրվածությունը և առաջնորդական որակները Ձեզ արժանի հարգանք են բերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Օգտվելով առիթից՝ հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա ընտրարշավում։ Այդ նպատակին հասնելու համար Ձեր կողմից բոլոր պայմանները ստեղծված են։ Ձեր հեղինակությունը՝ որպես սկզբունքային ու կամային քաղաքական գործչի, բարձր է և անսասան հայ հասարակության մեջ։ Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական կապերը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն և ի բարգավաճում բարեկամ Հայաստանի»։

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։ Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր հարուստ փորձն ու անձնուրաց աշխատանքը հաստատուն հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար։ Ղազախստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ավանդը մեր բազմակողմանի միջպետական կապերը որակական նոր մակարդակով խորացնելու և հայ-ղազախական հարաբերություններն ամրապնդելու գործում։

Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների համակարգված աշխատանքն այսուհետ ևս կնպաստի բոլոր ոլորտներում Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության դինամիկ զարգացմանը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, ընտանեկան բարօրություն, ինչպես նաև մեծ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ հայ ժողովրդի»։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանի շահերին Ձեր անձնվեր ծառայությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանն ուղղված հետևողական ջանքերն արժանի են բարձր գնահատականի։ Բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության պատմական ավանդույթները կազմում են Տաջիկստանի և Հայաստանի փոխհարաբերությունների հուսալի հիմքը։ Ուրախալի է, որ այդ բարի ավանդույթների վրա հիմնված հարաբերություններն այսօր ունեն կառուցողական զարգացման դինամիկա։

Մենք շահագրգռված ենք այս գործընթացի շարունակմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կզարգացնենք երկու երկրների միջպետական կապերը՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերի։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարօրություն և նորանոր զգալի հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի»։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հաճույքով հղում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև գործնական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, հանգստություն, բարօրություն և հետագա բարգավաճում»։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը